Visita all’Ambasciatrice S.E. Victoria Bagdassarian

Talal Khrais

talal_ambarm
Հոկտեմբերի 9-ը երջանիկ օր էր ինձ համար: Ես այցելել էի Իտալիայում Հայաստանի դեսպանություն եւ հյուրընկալվել արտակարգ և լիազոր դեսպան տիկին Վիկտորիա Բաղդասարյանին: Հայաստանն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի. եւ ոչ միայն այն մեծ աջակցության համար, որն արել է հայկական համայնքը իմ կայացման հարցում, այլ նրա համար, որ կա Հայկական Հարցն եւ որ հայերը հիասքանչ ժողովուրդ են: Հայաստանը մի երկիր է, որը դիմագրավել է չարին ու անարդարությանը: Հայ ժողովուրդը բազմիցս սպանվել է, բայց ամեն անգամ հարություն է առել ավելի ուժեղացած եւ ավելի գեղեցկացած:

Rispondi