ԵՄ-Հայաստան. Գործակցության շուրջ բանակցությունների առաջընթացը Թալալ Խրայիս

on
ambasciatrice-armena-in-italiaԱրեւմտյան երկրների հետ պատմական, մշակութային եւ տնտեսական կապերը, 1700 –ամյա քրիստոնեությունը, Իտալիայում, Ֆրանսիայում, Միացյալ նահանգներում, Կանադայում գոյություն ունեցող մեծ Սփյուռքը, Հայաստանը դարձնում են մի երկիրը, որը Արեւմուտքի հանդեպ պատկանելիության ուժեղ զգացողություն ունի, դրանով հանդերձ՝ չթուլացնելով իր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, որոնց սահմանները միակն են Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ, քանզի մյուս երկու սահմանները՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, փակ են:
Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՝ Արցախի հանրապետության շուրջ էթնիկ հակամարտությամբ պայմանավորված: /1994 թվականին կնքվել է զինադադար՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հանրապետության միջեւ կնքված պայմանագրով:/
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարբերաբար հաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումը: Բրյուսելն ու Երեւանը վերսկսել են բանակցությունների շարքը 2015 թվականի  վերջին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման պայմանագրի շրջանակում:
ԵՄ-ն  եւ Հայաստանն էական առաջխաղացում են գրանցել փոխգործակցության պայմանագրի շուրջ բանակցություններում, ինչի մասին ընդգծել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ Եվրամիության առևտրի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմի հետ բանակցությունների ժամանակ: Նախարար Կարայանը նշել է, որ օրերս Բրյուսելում կայացած բանակցությունների 5-րդ փուլը՝ առեւտրի եւ ներդրումների պայմանագրի շուրջ , հնարավոր են դարձրել  գրանցել էական առաջընթաց եւ մոտ ապագայում արդեն տեսանելի կլինի բանակցությունների ավարտը:
Իտալիան եւ Հայաստանը պետք է օգտագործեն հնարավորությունը՝ առեւտրի, քաղաքական, մշակութային ոլորտներում նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Վենետոյի շրջանը զբոսաշրջության ոլորտում իրականացնում է զարգացման ծրագրեր՝ իտալացի այցելուների ներհոսքը հայկական քաղաքներ, ինչպես նաեւ աշխարհում հայկական մշակույթի կարեւորագույն կենտրոններ ապահովելու համար , հատկապես՝ Իտալիայում գտնվող Սբ. Ղազար կղզի:
Հայաստանի երիտասարդ հանրապետության եւ մնացյալ աշխարհի միջեւ հարաբերությունները մշտապես առաջ են ընթանում: Շատ երկրների կողմից ցուցաբերվող համերաշխությունը Հայաստանի նկատմամբ, անգամ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, հնարավորություն տվեց բարձրացնելու իրազեկվածությունն այս փոքր /միայն աշխարհագրորեն փոքր/ երկրի նկատմամբ:

Rispondi