Հռոմի Սբ. Նիկողայոս եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հռոմի Սբ. Նիկողայոս եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

 Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվել է սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների: Այնուհետեւ կատարվել է հոգեհանգստյան կարգ եւ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն իր ելույթում կարևորել է պատմական հիշողության և ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: «103 տարի է անցել աշխարհի երեսից հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել եւ արարել, պահպանել մեր հավատը, հայրենիքը, մշակույթն ու եկեղեցին: Հայոց ցեղասպանության ոչ պատշաճ ճանաչումն ու հերքումը հանգեցրել են այլ ցեղասպանությունների իրականացմանը: Քանի դեռ ցեղասպանության փաստը ժխտվում է՝ մարդկությունը ցեղասպանության կրկնության սպառնալիքի առջեւ է»,-ասաց Իտալիայում ՀՀ դեսպանը:

«Զարթոնք»-ի հետ զրույցում Վիկտորիա Բաղդասարյանը ընդգծեց՝ «Հայաստանում, ինչպես աշխարհի հարյուրավոր քաղաքներում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները վկայությունն են դեռեւս 1916 թվականին Անատոլ Ֆրանսի հնչեցրած մարգարեական խոսքերի՝ Հայաստանը մեռնում է, բայց Հայաստանը կվերածնվի: Մի ժողովուրդ, որ չի ցանկանում մեռնել, երբեք չի մեռնի»:

Հռոմի Լեւոնյան քահանայապետական վարժարանի մեծավոր Հայր Նարեկ վարդապետ Նամոյանի խոսքով՝ Հռոմի հայ գաղութի համար ապրիլի 24-ը մեծ նշանակություն ունի, ինչպես ամեն հայի համար: «Հավաքվել ենք հիշատակելու մեր բյուրավոր նահատակների թափած անմեղ արյունը»,- նշեց վարդապետ Նամոյանը:

Link: Messa in memoria del Genocidio

https://armenpress.am/eng/news/931375/

 

Rispondi